Անտոնիո Կոնտե և Դիեգո Սիմեոնե․ ո՞վ կլինի «Ինտեր»-ի մարզիչը հաջորդ մրցաշրջանում
Միլանի «Ինտեր»-ն արդեն հիմա սկսել է զբաղվել նոր մարզչի փնտրտուքներով։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրների՝ հաջորդ մրցաշրջանում թիմը կմարզի կա′մ Անտոնիո Կոնտեն, կա′մ Դիեգո Սիմեոնեն։
Դեռ նախորդ տարի խոսվում էր, որ Սիմեոնեն կգա Իտալիա, սակայն այդ լուրերը զուտ մնացին օդում։ Իսկ Կոնտեն, ով այս պահին գործազուրկ է, ամենահավանական թեկնածուն է, քանի որ նա իր կարիերան սկսեց հենց Իտալիայում, մյուս կողմից էլ նա լավ հարաբերությունների մեջ է «Ինտեր»-ի ղեկավարության հետ։
Հավելենք, որ Իտալիայի առաջնությունում թիմը 3-րդ հորիզոնականում է։