Վահա՞ն, քո որակմամբ, իմ «լեվլը» հարիր չէր Լենա Նազարյանի՞ն
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, իր ֆեյսբուքյան էջում դիմելով ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանին, գրել է. «Վահա՞ն, արդեն այդքան մեծամտացա՞ր: Հանրային ռադիոյի այսօրվա «Կենսաձև» հաղորդման հրավիրված հյուրերից մեկն էլ ես էի ու քո որակմամբ, իմ «լեվլը» հարիր չէր Լենա Նազարյանի՞ն, այդպե՞ս ու այդքա՞ն ես արժևորում մեր իրականությունն ու ժողովրդի 70%-ի ձայնը»: