Բրազիլացի ծագող աստղը տեղափոխվեց «Միլան»
Բրազիլական «Ֆլամեգո»-ի ֆուտբոլիստ Լուկաս Պակետան տեղափոխվել է «Միլան»: Այդ մասին տեղեկանում ենք MilanAC.ru-ից:
Նշվում է, որ Պակետայի համար պայքարում էին անգլիական «Լիվերպուլ»-ը և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
Իտալական ակումբն այս պայքարում կարողացավ հաղթել, քանի որ ակումբի մարզական տնօրենը բրազիլացի Լեոնարդոն է:
Հավելենք, որ տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո: