16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում
Մշակույթ

Գտնվել է Չարենցի ու իր կնոջ ամուսնության գրանցումը․ շուտով Հայաստանում կլինեն արխիվային նոր նյութեր՝ կապված Եղիշե Չարենցի հետ

20-րդ դարը հայ ժողովրդին տվեց մի խումբ հանճարեղ գրողներ։ Որքան էլ ցավալի է, սակայն այդ հանճարների մի մասը զոհ գնաց 1915 թվականի ցեղասպանությանն ու 1937 թվականի Ստալինյան բռնապետությանը։ Ժամանակները վատն էին, սակայն նույնիսկ այդ վատ ժամանակաշրջանում մի շարք տիտաններ հասցրեցին հանճարեղ գործեր ստեղծել ու մի ողջ ժողովուրդ դաստիարակել։ 

Այդ տիտաններից մեկը Եղիշե Չարենցն էր, ով մինչ օրս մնում է ոչ լիարժեք բացահայտված ու մատուցված։ Անգամ հիմա, երբ կարմիր դարաշրջանից անցել է մոտավորապես 100 տարի, դեռ պարզ չէ, թե ուր է թաղված Չարենցը, ով սպանեց նրան ու ինչպես։ Այս բացերը պիտի լրացնեն ներկայի ու ապագայի սերունդները։

NEWSPRESS.am-ը զրուցել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ, ով ներկայացրեց մի շարք նորություններ՝ կապված Չարենցի հետ։

«Մենք արխիվային նյութեր քիչ ունենք և հիմնականում դրանք պատճեններն են: Դրա փոխարեն, սակայն, ունենք գիտական ուսումնասիրությունների սեկտոր։ Մենք շարունակում ենք ուսումնասիրություններ անել։ Սպասում ենք արխիվային նոր նյութերի Չարենցի հետ կապված, որոնք մինչ տարեվերջ, հուսով եմ, մեզ մոտ կլինեն, սակայն չեմ կարող ասել, թե որտեղից և ումից ենք ստանալու։ Չարենցի ազգականներից գտել ենք նոր լուսանկարներ, ինչպես նաև լուսանկարներ Չարենցի երկրորդ կնոջ՝ Իզաբելայի հետ կապված։ Նախորդ տարի մենք ստացանք Իզաբելայի օրագրերը, նամակները, որոնք ավելի շատ զգացմունքային նամակներ էին։

Մենք վերջերս նամակ գրեցինք Արդարադատության նախարարությանը ու գտանք Չարենցի ու իր կնոջ՝ Իզաբելայի ամուսնական գրանցումը, որ կատարված էր մատյանի մեջ։ Իզաբելայի գերեզմանի մասին գիտեինք, որ կա։ Անցյալ տարի գնացինք, Սովետաշենի գերեզմանատանը գտանք։ Պահպանվում են գերեզմանաքարը ու վրայի գրությունները։ Ցավոք, մենք չկարողացանք պահպանել Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկի գերեզմանը։ Այդ գերեզմանից պահպանվել է միայն դագաղի բռնակը, որ պահվում է թանգարանում»։

Անահիտ Ասատրյանն ընդգծեց, որ առաջիկայում տուն-թանգարանն ամեն ինչ կանի, որ նմանատիպ գիտական աշխատանքներին օգնության ձեռք մեկնի նաև պետությունը։