Ռուսաստանում հոսպիտալացվել է ռուս հայտնի երգիչը
Ռուսաստանում հոսպիտալացվել է երգիչ Լեվ Լեշչենկոն: 76-ամյա երգչին տեղափոխել են հիվանդանոց համերգային դահլիճից, որտեղ վերջինս պետք է ելույթ ունենար:
Երգչի առողջական վիճակի մասին դեռևս տվյալներ չկան:
Լև Լեշչենկոն 2014 թվականին ևս հոսպիտալացվել էր, երգիչը տևական ժամանակ բուժում էր ստանում Իսրայելում: