Քվեարկությունն ավարտվեց
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց:
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն: Խորհրդարանական մրցապայքարի մասնակից ուժերն ու ցուցակի առաջին համարներն են՝
«Իմ քայլը» դաշինք-Նիկոլ Փաշինյան,
«Մենք» դաշինք-Արամ Սարգսյան և Խաչատուր Քոքոբելյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-Լուսինե Հարոյան,
«Բարգավաճ Հայաստան»-Գագիկ Ծառուկյան,
«Լուսավոր Հայաստան»-Էդմոն Մարուքյան,
«Հայ յեղափոխական դաշնակցություն»-Արմեն Ռուստամյան,
«Հայաստանի Հանրապետական»-Վիգեն Սարգսյան,
«Սասնա ծռեր»-Վարուժան Ավետիսյան,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական -Սուրեն Սահակյան,
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-Լևոն Շիրինյան,
«Օրինաց երկիր»-Արթուր Բաղդասարյան:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող: Ընտրություններին մասնակցող կուսակցություների համար անցողիկ շեմ է 5, դաշինքների համար՝ 7 %-ը։