Համացանցում է հայտնվել Մարս մոլորակի քամու ձայնը (տեսանյութ)
Ամերիկյան «NASA» ընկերությունն առաջին անգամ հրապարակել է Մարս մոլորակի քամու ձայնը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ընկերությունից հայտնում են, որ քամու ձայնը ձայնագրել են դեկտեմբերի 1-ին՝ հատուկ սարքի միջոցով։
Նշվում է նաև, որ նախկինում մարդկությունը չի ունեցել հնարավորություն լսելու Մարս մոլորակի քամու ձայնը։