«Ժամանակ». Թշնամական հարաբերություններ մարզպետի և փոխմարզպետի միջև՝ հանուն հեղափոխության պտուղները վայելելու
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չափազանց լարվել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հարաբերությունները, դրանք կարելի է ասել՝ թշնամական են:
Հարցն այն է, թե հօգուտ ում պետք է աշխատի վարչական ռեսուրսը, ում օգտին պետք է աշխատեն դպրոցի տնօրենները, համայնքապետերը, բուժհաստատությունների աշխատակազմը:
ՔՊ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում ոչ միայն մարզպետն է, այլ նաև նրա անբաժանելի օգնական Նազելի Բաղդասարյանը, և մարզպետը ստիպված աշխատում է երկու ճակատով: Նախորդ իշխանությունների օրոք յուրաքանչյուր թեկնածու գիտեր, թե ով ունի պատգամավոր դառնալու դաբրո, և ովքեր են մասովկա աշխատում, հիմա կատարյալ ժողովրդավարություն է, և մարդիկ պատրաստ են իրար կոկորդ կրծել հանուն հեղափոխության պտուղները վայելելու իրավունքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում