Տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտները. Forbes
Forbes ամսագիրը ներկայացրել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտներն: Ցանկը գլխավորում է իռլանդական U 2 ռոք խումբը: Խմբի մեկ տարվա հասույթը կազմել է շուրջ 118 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում բրիտանական Coldplay խումբն է՝ 115 միլիոն դոլար շահույթով, իսկ երրորդ տեղում հայտնվել է նույնպես բրիտանացի Էդ Շիրանը՝ 110 միլիոն դոլար տարեկան շահույթով:
Նրանց հաջորդում են երգիչ Բրունո Մարսը, երգչուհիներ Քեթի Փերին, Թեյլոր Սվիֆթը և ռեպեր Jay-Z-ն:
Ամսագիրը նշում է, որ երգիչներն առավելապես շահույթ են ստացել համերգային շրջագայությունների շնորհիվ: