Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մշակույթ

Գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ պարը կփրկի գեղեցիկը. Իշխան Գասպարյան

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան հիմնադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում: Այսօր այն արդեն 18 մասնաճյուղ ունի Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Մեր զրուցակիցը ակադեմիայի հիմնադիր նախագահ Իշխան Գասպարյանն է:

-Պարոն Գասպարյան, այսօր դուք ղեկավարում եք հաստատություն, որը եւ մասնակիցների թվով, եւ աշխարհագրությամբ աշխարհում ամենամեծ պարային կառույցներից է համարվում: Ինչպե՞ս ստեղծվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան: Հետհայացք նետելով՝ գո՞հ եք մնում արդյունքից:

- Նման համույթ ունենալը մեր ամբողջ ընտանիքի եւ մասնավորապես հորս՝ Հովհաննես Գասպարյանի երազանքն էր: Ցավոք, ժամանակից շուտ կյանքից հեռացավ հայրս եւ նման կառույց հիմնելը արդեն մեր ընտանիքի համար դարձավ գերագույն նպատակ: 2005 թվականին Մոսկվայում հիմնադրվեց ակադեմիան եւ կոչվեց հորս անունով:
Այսօր, երբ տոնում ենք ակադեմիայի հիմնադրման 13 տարին, չափազանց հուզիչ է հիշել առաջին օրը, երբ միայն մեկ աշակերտ ունեինք, ի դեպ, խորհրդանշական է, որ նա էլ մի քանի ամիս անց, առաջին անգամ ներկայացրեց մեր ակադեմիան մեծ բեմում: Այդ համերգի օրը՝ դեկտեմբերի տասնչորսին էլ հենց նշում ենք ակադեմիայի տարեդարձը:
Հետագայում բացվեցին մեր Մոսկվայի ու մերձմոսկովյան շրջանների մասնաճյուղերը, որտեղ երեխաներին սովորեցնում ենք պարի լեզուն: Գիտեք՝ չափազանց կարեւոր է, որ հայ երեխան դրսում հնարավորություն ունենա շփվել հայկական արվեստի հետ:Շատ հուզիչ է, երբ Մոսկվայում բնակվող փոքրիկը, որ հայերեն խոսել չգիտի, հայկական պար է պարում...Բայց ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ մեր անելիքը դրանով ավարտված համարել չենք կարող: Մեր կուտակած ներուժն ու փորձը պետք է օգտագործենք նաեւ հայրենիքում եւ բացվեցին մեր հայաստանյան մասնաճյուղերը: Սկզբում մայրաքաղաքում, հետո՝ Արտաշատում, Ավշարում, Աբովյանում, Էջմիածնում: Հուսանք շուտով նոր մասնաճյուղեր կունենանք նաեւ Հայաստանի մյուս մարզերում:

-Մեծ կառույցը ենթադրում է նաեւ մեծ ջանքեր եւ մեծ խնդիրներ: Ո՞րն է Ձեր հաջողության բանալին:

-Մեր պարային ակադեմիան մի մեծ ամուր ընտանիք է: Իսկ ամուր ընտանիքի հիմքում պետք է ընկած լինի սերը: Այս դեպքում՝ սերը ու նվիրումը կատարած աշխատանքին: Մեր ակադեմիայում հավաքված են ստեղծարար ու ստեղծագործ մարդիկ, որոնք ներդնում են իրենց ամբողջ ներուժը հաջողության հասնելու համար: Սա կառույց է, որտեղ ողջունվում է միայն իրական նվիրյալ մասնագետների մուտքը: Պարարվեստը, շոյվելով այդ վերաբերմունքից, այնքան հոգատար է եղել մեր նկատմամբ, որ կարողացել ենք մեծանալ ու ծավալվել:

Պարը ինձ համար հոգու եւ մարմնի նուրբ երկխոսություն է, որը պետք է ունենա հոգեւոր նշանակություն: Ես փորձում եմ ամեն կերպ դա ներարկել մանկավարժների մեջ, որն էլ կներարկվի սաների մեջ: Ամեն կերպ փորձում ենք կենցաղը դուրս հանել մեր հաստատության սահմաններից եւ երեխաների համար ապահովել կախարդական մթնոլորտ:

Հաջող գործունեության հիմքում պետք է ընկած լինի ամուր գաղափարախոսություն: Մենք մի շարք կարգախոսներ ունենք, որոնք ժամանակին մշակել ենք հորս հետ: Այդ կարգախոսներից մեկն է՝ բացահայտելով նոր անուններ, մենք կերտում ենք մեր ապագան: Նոր անուններն, ի դեպ, միայն աշակերտներին չի վերաբերվում: Մեր պարային կառույցը նաեւ շատ լավ մանկավարժներ է բացահայտում, որոնք հետագայում էտալոն պետք է դառնան սաների համար: Սաների , որոնք հազարավոր մարդկանց առաջ պետք է ներկայացնեն մեր ակադեմիան:

-Պարի ակադեմիայում ընդունելությունը երեք տարեկանից է սկսվում: Ունեք պարողներ, որոնք արդեն քսան տարեկան են: Ի՞նչ սկզբունքով եք կազմավորում խմբերը եւ յուրաքանչյուր երեխա կարո՞ղ է լավ պարող դառնալ:

-Աշխատասիրություն եւ ցանկություն, այս երկու հատկանիշները ունեցող մարդը անպայման կարող է պարել: Մեր ակադեմիայում պարի լեզուն սովորելու հնարավորություն ստանում է յուրաքանչյուրը, ով նման ցանկություն ունի: Նոր ընդունված երեխաները սովորաբար նախապատրաստական խումբ են հաճախում, սովորում անել առաջին քայլերը, հետո նոր միայն միանում ընդհանուր խմբին: Մեզ մոտ, ի դեպ, ընդունված է, որ մեկ խմբում միաժամանակ աշխատում են երկու եւ ավելի պարուսույցներ: Դա հնարավորություն է տալիս անհատական վերաբերմունք ապահովել յուրաքանչյուր երեխայի հանդեպ եւ բացահայտել նրանց ներուժը, բնածին տաղանդը:
Տարին մենք ամփոփում ենք մեծ մենահամերգով: Երեւան են գալիս նաեւ Մոսկվայի մասնաճյուղերի սաները: Հուլիսին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպում են բոլոր տասնութ մասնաճյուղերի աշակերտները: