2018 թվականի ամենաազդեցիկ կինը Անգելա Մերկելն է․ Forbes
Աշխարհահռչակ Forbes ամսագիրն ամփոփելով տարին ներկայացրել է 2018 թվականի աշծարհի ամենաազդեցիկ կանանց։ Բնականաբար գաղտնիք չէր, որ այս տարի ևս այն կգլխավորի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Մերկելին հաջորդում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:
Հավելենք, որ ամենաազդեցիկ կանանց ցանկը բաղկացած է 100 հոգուց։