Ազովի ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին մեղադրանք առաջադրվեց
Ուկրաինացի նավաստիներին, ովքեր ձերբակալվել էին Ազովի ծովում, մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտնել է ձերբակալված նավաստիներից մեկի փաստաբանը:
Նրա խոսքով՝ նավաստիներին մեղադրում են Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու մեջ: Այս մեղադրանքով առավելագույն պատիժ է սահմանված վեց տարի ազատազրկումը:
Ընդհանուր թվով 24 հոգի է ձերբակալվել Ազովի ծովում, որոնց շարքերում նաև սպաներ կան: