Պատգամավորի թեկնածու Էդուարդ Բաբայանին ծառայակից ընկերներն անակնկալ են մատուցել (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Էդուարդ Բաբայանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունենում Կոտայքի մարզի բնակիչների հետ:
Դրանից զատ, օրերս Էդուարդ Բաբայանին անակնկալ տեսակցության են գնացել նրա բանակային ընկերները: Հին ընկերները հանդիպման ընթացքում հիշել են հին ու բարի ժամանաները: Ծառայակիցները Բաբայանին ասել են, որ աջակցում ու կիսում են նրա ապագա ծրագրերի տեսլականը: Զրուցակիցները հիշել են ծառայության տարիները՝ 90-ականները, երբ ծառայում էին՝ անտեսելով մահը, մարտնչում էին հանուն հայրենիքի սահմանների անառիկության:
Հիշեցնենք՝ Էդուարդ Բաբայնաը 1991-93թթ մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին: