«Անհամբեր սպասում եմ՝ երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կրկին անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած այն մտքին, թե Քոչարյանի որդիները 1 գիշեր անգամ չեն անցկացրել զորամասում: Լեւոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին լուսանկար է տեղադրել ծառայության շրջանից եւ կից կատարել հետևյալ գրառումը.
«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել:
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:
Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:
Անհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին»:
Կարդացեք նաև՝ Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը. Լևոն Քոչարյան (լուսանկարներ)