Քիմ Քարդաշյանի քույրը՝ ամենաշատ վարձատրվող աստղ
Forbes ամսագիրը կազմել է ամենաշատ վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների ցանկը: Ցուցակը գլխավորում է Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել, ռեալիթի շոուի աստղ, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր Քայլի Ջեները:
Ամսագրի տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Քայլի Ջեները վաստակել է 166.5 միլիոն դոլար, իսկ նրա կարողությունն այս պահին գնահատվում է 900 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում է 27-ամյա բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 110 միլիոն դոլար: Երրորդ տեղում բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարն է, ով մեկ տարում վաստակել է 90 միլիոն դոլար: