Պատմության ամենաազդեցիկ ֆիլմերն ու դերասանները
Մի խումբ մաթեմատիկոսներ ուսումնասիրել ու հանրությանն են ներկայացրել այն ֆիլմերի ցանկը, որոնք ավելի շատ են ազդել մշակութային զարգացման վրա:
Օգտվելով հայտնի IMDb կայքից, վերջիններս մի յուրահատուկ ալգորիթմ են ստեղծել, դրանով հաշվարկել տարբեր ժամանակներում ստեղծված ամենաազդեցիկ ֆիլմերը, որոնք առավել շատ են հիշատակվել տարբեր կայքերում՝ մշակույթի զարգացման վրա ունեցած իրենց ազդեցությամբ:
Այդ ալգորիթմի շնորհիվ մաթեմատիկոսները կազմել են մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ ֆիլմերի թոփ եռյակը: Դրանք են՝ 1939 թվականին ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգի նկարահանած «Հրաշագործը Օզից» ֆիլմը, Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմները» և Ալֆրեդ Հիչկոկի «Փսիխո»-ն: Նույն ալգորիթմով հաշվարկել են նաև ամենաազդեցիկ ռեժիսորներին ու դերասաններին:
Ռեժիսորների ցանկում հայտնվել են Ալֆրեդ Հիչկոկը, Ստիվեն Սփիլբերգը և Բրայան դե Պալման, իսկ ամենաազդեցիկ դերասաններն են Սեմուել Ջեքսոնը, Թոմ Կրուզը և Քլինթ Իսթվուդը: