Մալայզիայի սուլթանն ամուսնացել է Մոսկվայի ամենագեղեցիկ աղջկա հետ
Մալայզիայի թագավոր Մուհամմեդ 5-րդն ամուսնացել է «Միսս Մոսկվա» մրցույթի տիտղոսակիր Օկսանա Վոեվոդինայի հետ: Գեղեցկուհին տիտղոսը ստացել էր 2015 թվականին:
Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: 25-ամյա ռուս գեղեցկուհու և 49-ամյա թագավորի ամուսնության նկարները հայտնվել են Twitter-ում:
Հարսնացուն սկզբում ավանդական սպիտակ ամուսնության զգեստով է եղել, այնուհետև՝ հիջաբով: Նորապսակները պատրաստվում են ապրել Մալայզիայում: Մուհամմեդ 5-րդն արդեն երկու տարի է՝ երկրի թագավոր է: Չի մանրամասնվում, թե որտեղ են ծանոթացել գեղեցկուհին և սուլթանը: