«Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արամ Մանուկյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այդ մասին այսօր Երևանի ավագանու նիստում, մինչև օրակարգին անդրադառնալը, տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա հավելեց նաև, որ ըստ ԿԸՀ համապատասխան արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությւոնների դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանին: