«Հրապարակ». Իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին
Հրապարակ» թերթը գրում է.
«Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաև Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։
Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցը գրավել նոր և հին իշխանություններին, մեր աղբյուրը պատասխանեց․ «Առանձնապես ոչ մի բանով, զալն է մեծ ու մայրաքաղաքի սրտում է»։ Նոր իշխանությանը չեն զիջում նաև իրենց «միակ ընդդիմություն» հռչակած ՀՀԿ-ականները։
Երեկ երեկոյան կուսակցության ակտիվը պատգամավորության թեկնածուների հետ նույնպես հավաքվել է «Դվին»-ում՝ հին ու բարի ժամանակների պես հայտարարելու դահլիճային ընտրարշավի մեկնարկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: