Ինչու են հնդիկներն աղոթում ճանապարհի բանուկ հատվածում տեղադրված մոտոցիկլին
Հնդկաստանի ճանապարհները ողջ աշխարհում հայտնի են իրենց վտանգավորությամբ:
Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի Հնդկաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվում է 150 հազար մարդ:
Ռաջաստան նահանգում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում, 30 տարի առաջ տեղի ունեցած խոշոր ավտովթարն այնքան մեծ ազդեցություն է ունեցել տեղացիների վրա, որ դրա հետևանքով նոր աստվածություն է առաջացել՝ Royal Enfield "Bullet 350" ապրանքանիշի մոտոցիկլի տեսքով:
Այն տեղադրված է ճանապարհի բանուկ հատվածում և տեղացիները հաճախ են աղոթում մոտոցիկլին ու խնդրում անփորձանք երթևեկություն: