Իսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)
Մշակույթ

«Ցտեսությո՛ւն, ժպտերես աղջիկ». 4 խայտառակություն այս 6 ամսում, որի «գլխավերևում» կանգնած է եղել Լիլիթ Մակունցը

Երբ Լիլիթ Մակունցը դեռ նոր էր նշանակվել մշակույթի նախարարԻ պաշտոնում, նրան քննադատողներին ասում էին․ «Պետք է ժամանակ տալ նրան։ Նա կիրթ, խելացի աղջիկ է։ Բնավ կապ չունի, որ նա մշակույթի ոլորտում չի եղել։ Մի՛ սադրեք մեր ջահելներին և այլն․․․․»։

Երբ Մակունցը նշանակվեց նախարար, հարցազրույցներից մեկում, մասնավորապես, պարզաբանեց, թե ինչու է հենց Նիկոլ Փաշինյանն իրեն ընտրել այդ պաշտոնում․ Վարչապետն ինձ վստահում է, ու ես կանեմ ամեն ինչ` այդ կարգավիճակում ժողովրդին ծառայելու համար»։

Ավելորդ է անգամ խոսել իր լեգենդար «Մշակույթը ես եմ» լոզունգի մասին։ Սակայն այս կես տարվա ընթացքում, նա գրեթե ոչինչ չանելով, վերջին օրերին իր շուրջ օղակն ավելի նեղացրեց, երբ հետևելով օրենքին՝ թույլ չտվեց, որ բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը տեղի ունենա Օպերայում։ Իսկ արդեն երեկ մամուլը սկսեց ակտիվորեն գրել, որ ընտրություններից հետո Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա իր պաշտոնին։

Ներկայացնում ենք փաստացի 4 խայտառակություն, որի «գլխավերևում» կանգնած է եղել Լիլիթ Մակունցն ու իր նախարարությունը։

1․ Գուրգեն Մահարու կնոջ մահն ու թաղման պահին նախարարության արձագանքը

Երբ հոկտեմբերի 3-ին մահացավ Գուրգեն Մահարու կինը՝ Անտոնինա Մահարին, մշակույթի նախարարությունում ոչինչ չգիտեին։ Մինչ այդ կինը օրեր շարունակ անգիտակից պառկած է եղել հիվանդանոցում, սակայն նրան ոչ ոք չի այցելել։ Կնոջ մահվան հենց հաջորդ օրը տեղի ունեցավ հուղարկավորությունը, որից հետո միայն նախարարությունում իմացան, որ մահացել է Անտոնինա Մահարին։ Փաստացի Անտոնինայի հուղարկավորությունից հետո միայն նախարարությունն իմացավ հայ մեծ գրողի կնոջ մահվան մասին։

2․Դոն Ասկարյանի մահվանից 20 օր անց միայն իմացան նրա մահվան մասին և այն էլ՝ ֆեյսբուքյան օգտատիրոջից։

Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում մահացավ հայազգի կինոռեժիսոր Դոն Ասկարյանը։ Հոկտեմբերի 24-ին այդ մասին ֆեյսբուքյան հրապարակումներից հետո միայն նախարարության կայքէջում հայտնվեց լուր այդ մասին։ 1988 թվականին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմն արժանացել է 6 մեդալների, իսկ նրա «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը ցուցադրվել է գերմանական ամենահեղինակավոր հեռուստաընկերություններում։

3․Հանրային քննարկում այն մասին, որ «Զվարթնոցն» անվանափոխվի Ազնավուրի անունով։

Ազնավուրի մահից հետո մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր հարց բարձրացրեցին, որ «Զվարթնոցն» անվանափոխվի Ազնավուրի անունով։ Մշակույթի նախարարության կայքէջում հայտնվեց հանրային քննարկման հրավեր։ Հենց այդ առավոտ մշակույթի գործիչները սկսեցին խայտառակություն որակել անվանափոխումն ու հանրային քննարկումը։ Ժամեր անց նախարարությունը չեղարկեց հրավերը։

4․ Տիկինը թույլ չտվեց, որ Վահագն Մարգարյանին վերջին հրաժեշտ տան Օպերայում, քանի որ նա ՀՀ վաստակավոր արտիստ չէ։

Այս կետի շուրջ երկար պետք չէ խոսել, ուղղակի պետք է ընդգծել, որ Վահագնը ՀՀ վաստակավոր արտիստ չէր։ Նախարարությունում կարևոր էր կոչումը, այլ ոչ թե աշխատանքը։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստներ են Անդրեն, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Թաթան... 

Այս կետերը կարող ենք ավելի երկար գրել, սակայն բավարարվենք այսքանով։ Սրանք փաստացի այն խայտառակություններն են, որ տեղի են ունեցել Մշակույթի նախարարությունում։ Այսքանն էլ բավարար չէ, դեկտեմբերի 9-ից հետո մեզ սպառնում է նաև այսպիսի պատգամավոր ունենալը,  եթե իհարկե տիկին մշակույթը վերցնի մանդատը: 

NEWSPRESS.am