«Ժողովուրդ». Գործը փակվեց. Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես և համայնքում վաճառված հողերի շուրջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: