Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
Տնտեսություն

էդ ի՞նչ ա՝ խոպանչի, արժանապատիվ անուն տվեք. Փաշինյանը չգիտի՝ «խոպանչուն» արժանապատիվ աշխատանք է պետք, ո՛չ թե անուն

Ինձ մնում է միայն հիանալ Ձեր ելույթով՝ հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք. ամեն ինչ կար Ձեր հարցի մեջ:

Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը, այսպես հումորով արձագանքեց լրագրողի հարցին, որը վերաբերում էր մեծ աղմուկ բարձրացրած ՊԵԿ որոշմանը, ըստ որի՝ տրանսֆերտները կարող են 23% հարկվել:

Փաշինյանը հղում անելով ՊԵԿ-ի պարզաբանմանը՝ նկատեց, որ այդպիսի բան չկա:

«Չի կարող մարդը մի տեղ հարկվել, հետո գա, Հայաստան մտնելիս հարկվի, հետո իր բնակավայր մտնելիս, հետո տնից դուրս գա՝ մի հատ էլ էդտեղ հարկվի, հետո նորից, որ գնա, մի հատ էլ էդտեղ հարկվի: Ինչպե՞ս եմ վերաբերվում այս համակարգի՞ն, նման համակարգ չկա Հայաստանում և չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը, ըստ էության պատասխանելով հենց իր առաջ քաշած հարցին՝ քաղաքացու ամենուր հարկվելու վերաբերյալ: Իհարկե, նման համակարգ չի կարող լինել, քանի որ դա արդեն ծայրահեղ ապուշություն կլիներ, սակայն հարկ է նկատել, որ լրագրողի տված հարցը, ոչ թե քաղաքացու տանը, դրսում, քայլելիս ու նստելիս հարկվելու մասին էր խոսքը, այլ հենց ՊԵԿ-ի որոշման: Այն է՝

«2020 թվականից շրջանառության մեջ դնել մեխանիզմ, ըստ որի՝ հարկային դաշտ կբերի արտագնա աշխատանքի մեկնածներին․ դրսից եկամուտ ստացող քաղաքացին կպարտավորվի այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ, վճարել պետությանը»:

Տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ն ակնկալում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը: Ու թեև ՊԵԿ-ն այս հայտարարությունից հետո մեկ անգամ ևս հստակեցրել է այս հարցում իր դիրքորոշումն ու հաստատել այն, սակայն Նիկոլ Փաշինյանին հաջողվեց շրջանցել այս հարցի բուն պատասխանը՝ սեփական մեկնաբանմամբ ներկայացնելով հարցը:

Իսկ երբ լրագրողը փորձեց հստակեցնել, թե «այսինքն՝ խոպանչիները չե՞ն հարկվելու», Փաշինյանը փոխանակ կենտրոնանալու պատասխանի վրա, կառչեց «խոպանչի» բառից, ու կենտրոնացավ հենց դրա վրա:

«Կներեք, էդ ի՞նչ բառ ա՝ խոպանչի, էդ բառը էս երկու օր ա՝ ի պաշտպանություն բոլորն օգտագործում են: Նախ, էդ մարդկանց խնդրում եմ արժանապատիվ անուն տվեք, հետո նոր նրանց իրավունքները պաշտպանեք»,- հորդորեց Փաշինյանը:

Չմեկնաբանենք, իհարկե, որ այդ մարդկանց վրդովվեցնում է ո՛չ թե «խոպանչի» բառը, այլ ծաղրը՝ իրենց աշխատանքի ու եկամտի նկատմամբ: Եվ նրանք դեմ չեն «խոպանչի» լինել, եթե հայրենիքում «արժանապատիվ» գործ գտնեն:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ այդպիսի նախագիծ և հայեցակարգ չկա ու փորձեց բացատրել, թե խոսքն ինչի մասին է, բայց անմիջապես էլ կարծես փոշմանեց.

«Խոսքը.... ընդհանրապես մենք ասել ենք՝ ուղիղ ժողովրդավարական կառավարություն ենք, և մեր ընկալումն այն է, որ չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի քաջալերանքի և մանդատի»,- ասաց Փաշինյանն ու նկատեց, որ այդ նախագիծը չի քննարկում:

Երբ «Ամերիկայի ձայնը» ՀԸ-ի լրագրողը ցանկացավ հավելյալ պարզաբանում՝ հարցի հետ կապված, Փաշինյանը չսպասեց հարցին և անմիջապես պատասխանեց, թե հայեցակարգով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ և 23 տոկոս եկամտային հարկով հարկել դրսից ուղարկած գումարները, «բայց դա չի նշանակում, որ ով հայտարարագիր է ներկայացնում՝ պետք է հավելյալ հարկվի... բայց, ընդհանուր առմամբ չկա գաղափար, որը չքննարկվի»:

Փաշինյանը նաև նկատեց, որ, ընդհանուր առմամբ, պետական եկամուտները պետք է ձևավորվեն հարկերի հաշվին և օգտագործվեն կարիքների համար: