ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Քաղաքականություն

«Ես և իմ թիմը ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք կատարել ենք». Փաշինյանն այժմ մանդատ է խնդրում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը, ասել է թե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդը խաղաղ, ուղղակի հրապարակներում և փողոցներում արտահայտի իր կամքը, որ ուզում է իշխանության փոփոխություն, մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Ընդ որում, մենք ասում էինք՝ առանց բռնության: Այն ժամանակ ասում էին՝ ո՞նց, առանց բռնության, հնարավոր չէ: Մենք ասում էինք՝ ոչ, մենք անելու ենք առանց բռնության, որովհետև մենք ձեզանից չենք ուզում որևէ զոհաբերություն: Մենք ընդամենն ասում էինք՝ ձեր կամքը ցույց տվեք փողոցներում և հրապարակներում, իսկ մենք երաշխավորում ենք, որ այդ կամքը կդարձնենք իրականություն, և մենք այդ կամքը դարձրինք իրականություն»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա դիտարկմամբ՝ խոստումներից հաջորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը ևս իրականություն է: Համենայդեպս, Փաշինյանը նշում է, որ սկսել և շարունակում է կոռուպցիայի դեմ «անզիջում պայքար մղել ամենամեծ ծավալով ու թափով»...

Փաշինյանի թիմի հաջորդ խոստումը կապված էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, որը ևս իրականություն է: Այս կերպ վարչապետի ժ/պ-ն ավարտված է համարում իր խոստումների ու հեղափոխության առաջին փուլը:

«Այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»,- ասաց Փաշինյանը:

Բայց որ, ըստ Փաշինյանի, ամենակարևորն է՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խոստումն է: Նա նկատեց, որ  իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին:

«Այս պահին բոլորի ճակատագիրը հենց ժողովրդի ձեռքերում է, քանի որ խորհրդարանը լուծարված է, իսկ ես և նախարարները՝ պաշտոնակատար: Ձեր բոլորի ձեռքում է մեր ճակատագիրը... Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, և հիմա ձեզանից խնդրելու ենք մանդատ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար»,- ասաց Փաշինյանը՝ դարձյալ հիշեցնելով, որ ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք կատարել են:

Փաշինյանը խոստացավ նաև, որ ընտրությունները կլինեն արդար, թափանցիկ և առանց ճնշումների: