Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում. հայտարարություն
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն՝ կապված Վերին Լարսում տիրող եղանակային պայմանների ու դրա հետեւանքների հետ:
«Տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։