«Նույն վիժվածքները շարունակում են նախորդների այլանդակությունները»․ «Արմենիա» բ/կ-ի տնօրենը զրկել է բուժվելու իրավունքից (տեսանյութ)
Նինա Իվանյանն «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատող է: Նա արդեն 14 տարի տարբեր ատյաններում իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով արդար և օրինական փոխհատուցում:
«Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատողը NEWSPRESS.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ իրեն ապօրինաբար հեռացրել են աշխատանքից:
Նինա Իվանյանը ցանկանում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները և փոխհատուցվել՝ իր կրած նյութական ու բարոյական վնասի դիմաց: 14 տարի նույն պահանջով դռներ թակող կինը ոչ միայն փոխհատուցման չի արժանացել, այլև ԲԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հրահանգել է նրան ներս չթողնել նույնիսկ առողջական խնդիրներով։ Կինն այսօր չի կարողանում օգտվել պոլիկլինիկայի ծառայություններից և ուզում է հասկանալ, թե ինչու է նման վերաբերմունքի արժանացել։
Ինչպես նախորդ իշխանության, այնպես էլ նոր իշխանության օրոք Նինա Իվանյանն իր հարցերի լուծումը չի ստացել։
«Նույն վիժվածքները շարունակում են նախորդների այլանդակությունները»,- ասում է կինը։
Մանրամասները՝ տեսանյութում