Բրիտանիայում դատել են ամուսինների, ովքեր իրենց որդուն անվանել են Ադոլֆ՝ ի պատիվ Հիտլերի
Բրիտանական դատարանը մեղավոր է ճանաչել նեոնացիստ մի զույգի, ովքեր իրենց երեխային ի պատիվ Ադոլֆ Հիտլերի՝ կոչել էին Ադոլֆ: 22-ամյա Ադամ Թոմասը և 38-ամյա Կլաուդիա Պատատադը մեղավոր են ճանաչվել National Action նեոնացիստական կազմակերպությանը հարելու համար:
Այդ կազմակերպությունը 2016 թվականից արգելված է Մեծ Բրիտանիայում: Թոմասն ու Պատատասը միասին հաճախել են National Action կազմակերպության հավաքներին, իսկ երբ այն արգելվել է երկրում, սկսել են խմբի անդամների հետ վիրտուալ շփվել:
Թոմասի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են լուսանկարներ, որտեղ նա ու կինը՝ իրենց նորածին երեխայի հետ, նկարվել են նացիստական դրոշի ֆոնին, ինչպես նաև հայտնաբերվել են գրքեր, որտեղ ներկայացված են թե ինչպես կարելի է ինքնաշեն նռնակներ պատրաստել: