«Իմ քայլը» խմբակցության անդամներից 3-ը հրաժարվել են Երևանի ավագանու մանդատից
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ՝ Երևանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:
Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Համաձայն Հաշվիչ հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 48 անդամ: