Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհը մոտեցել է Քիմ Քարդաշյանի տանը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խոշոր հրդեհը կամաց-կամաց մոտենում է Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի տանը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru-ից։
Հեռուստաաստղ Քիմը նշել է․ «Ես լսել եմ, որ կրակը մոտեցել է Հիդեն-Հիլսում գտնվող մեր տանը, սակայն հիմա այդ տարածքում կրակը դադարեցվել է։ Երևում է, որ իրավիճակը վատթարանում է»։
Քիմը հավելել է նաև, որ խոնարհվում է հրդեհը հանգցնողների առաջ ու ուրախ է, որ տուժողներ չկան։
Ընդգծենք, որ ավելի վաղ Մալիբու քաղաքում հրդեհը ոչնչացրել է հեռուստաաստղ Կեյթ Ջենների տունը։