Եկատերինբուրգում աղջիկները սելֆի անելիս վայր են գցել Գոյայի ու Դալիի կտավները
Եկատերինբուրգի Արվեստի միջազգային կենտրոնում այցելուն պատահաբար վայր է գցել Գոյայի և Դալիի նկարները: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը նկարահանել է անվտանգությունն ապահովող տեսախցիկը, որից էլ երևում է, որ երկու ընկերուհիները, փորձելով սելֆի անել նկարների մոտ, սայթաքում են ու վայր գցում նկարների հենակները:
Այժմ մասնագետները փորձում են գնահատել պատճառված վնասը: Հայտնի է, որ ոստիկանությունը քրեական գործ չի բացի երիտասարդ աղջիկների դեմ: