Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում կշնորհվի
Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:
Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- գրել է Փաշինյանը: