Հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր արտաքին աշխարհի կողմից. Գալուստ Սահակյան
Մեզ համար Հոկտեմբերի 27-ն ամենավատ էջերից էր, քանի որ իշխանություններին, չգիտես՝ ինչի համար, ում համար ուզում էին միանգամից կոտրել: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերն իրենց տարիներ հետո զգալ տվեցին:
«Դա կազմակերպված էր արտաքին աշխարհի կողմից, որը կատարվեց հայերի ձեռքով»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ չմանրամասներլով, թե կոնկրետ ովքեր են կազմակերպել: