Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին
Մամուլ

«Փաստ». «Իզմերի» բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված՝ ԱԺ-ում հնչեցրած տեքստում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը առիթ ունեցավ խոսելու Հայաստանում բավական զգայուն մի թեմայի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին: Փաշինյանն այս մասին խոսելով՝ ամեն դեպքում նշեց, որ իր համար ավանդական հայկական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց փորձեց խնդրին նայել նաև այլ կողմից՝ հիշատակելով Ֆրանսիայում իր հետ պատահած մի դեպք, երբ նա հանդիպել էր Հայաստանից արտագաղթած մի տղայի, ով միասեռական է:

Այս թեմայով խոսելիս Փաշինյանն ակնհայտորեն զգուշավորություն էր դրսևորում: Մի կողմից՝ նա անընդհատ ընդգծում էր ավանդական ընտանիքի հարցում իր դիրքորոշումը, մյուս կողմից էլ փորձում էր, այսպես ասած, չնեղացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Մեծ հաշվով, սակայն, որևէ կոնկրետ դիրքորոշում այս հարցով Փաշինյանը չհայտնեց՝ առաջարկելով բոլորով մտածել, թե ինչպիսին է լինելու մեր դիրքորոշումն այս հարցում: 

Փաշինյանի նման պահվածքի հիմքերը որոշակիորեն հասկանալի են: Նա իշխանության է եկել համաժողովրդական հեղափոխության արդյունքում, ինչը ենթադրում է, որ նրան պաշտպանում են հասարակության տարբեր, հաճախ իրար հետ հակադիր հայացքներ ունեցող խմբեր: Հետևաբար որպես համաժողովրդական ղեկավար՝ Փաշինյանը չի կարող այս հարցում նժարը թեքել այս կամ այն կողմ: Հեղափոխության օրերին, դրանից հետո էլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքը «իզմեր» չունի, որևէ գաղափարախոսության չի հարում և իր միակ գաղափարախոսությունը հայաստանակենտրոնությունն է: Այս ձևակերպումը Փաշինյանն առավելապես կիրառում է տնտեսական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Սակայն նույն այս դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում:

Բայց, եթե արտաքին քաղաքականության հարցում «իզմերի» բացակայությունը կարող է հիմնավորվել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու ձգտմամբ, տնտեսության մեջ էլ այդ իզմերը հնարավոր է հիմնավորել ավելի ներառական, ընդգրկուն, դասագրքային սահմանումներից անկախ քաղաքականություն ունենալու պատճառաբանություններով, ապա վերոնշյալ զգայուն թեմաներով ամեն դեպքում զգուշավորությունը երկար տևել չի կարող: Մանավանդ, որ այդ զգուշավոր ելույթը նույնիսկ յուրաքանչյուր կողմ ընկալել ու ներկայացրել էր ըստ իր մոտեցումների ու հայացքների:

Համաժողովրդականության բաղադրիչն անխոս կարևոր է և օրինաչափ հեղափոխության տրամաբանության կոնտեքստում: Բայց երկարատև հեռանկարում համաժողովրդականությունը կարող է բերել կոնկրետ քաղաքական պատասխանատվության բացակայությամբ այս կամ այն որոշումն ընդունելիս: Իշխանության խնդիրն, ի վերջո, բոլորին դուր գալն ու երջանկացնելը չէ: Դա անհնար է նաև տեխնիկապես: Ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական ուժ պատասխանատու է և իրացնում է շատ կոնկրետ քաղաքական գիծ: Հաղթում է և իշխանություն ստանում է այն ուժը, որի առաջարկած գիծը, ծրագիրը, գաղափարախոսությունն այդ պահին ունենում է ամենաշատ համակիրները» :

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում