Արմեն Սարգսյանը մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: