Twitter-ը պատահմամբ արգելափակել է Tesla-ի հիմնադրի միկրոբլոգը
Tesla-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկի Twitter-ի միկրոբլոգը պատահմամբ արգելափակել են: Այդ մասին պատմել է հենց ինքը՝ Մասկը, Twitter-ով, երբ վերականգնվել է նրա միկրոբլոգը:
Պատճառն այն է, որ Twitter-ի ադմինիստրատորները կարծել են, թե Իլոն Մասկի էջը կոտրել են, այդ իսկ պատճառով էլ էջն արգելափակել են:
Իսկ այդպիսի կարծիք ադմինիստրատորների մոտ առաջացել է այն բանից հետո, երբ Իլոն Մասկը կատարել է հետևյալ գրառումը. «Ես սիրում եմ անիմե»:
Դժվար է հավատալ, որ դա մագնատ Իլոն Մասկի գրառումն է: