Ավստրալիայի եկեղեցիներում, դպրոցներում սեռական ոտնձգության է ենթարկվել 8000 մարդ․ նախագահը ներողություն է խնդրել
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պաշտոնապես ներողություն է խնդրել սեռական ոտնձգություններից տուժածներից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Կանբերայում, որպեսզի լսեն նրա հուզիչ ճառը խորհրդարանում: Հինգ տարի տևած հետաքննությունից հետո պարզ էր դարձել, որ տասնամյակների ընթացքում երկրի պետական կառույցներում տասնյակ հարյուրավոր մարդիկ սեռական ոտնձգությունների են ենթարկվել:
Հետաքննությունը, որը տևել է մինչ 2017 թվականի դեկտեմբեր ամիսը, պարզել է, որ 8000-ից ավելի մարդ ենթարկվել է սեռական ոտնձգությունների, այդ թվում՝ եկեղեցիներում, դպրոցներում, սպորտային ակումբներում և այլ պետական վայրերում: