Քանյե Ուեսթն աջակցում է Դոնալդ Թրամփին
Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել և թեժ պայքարին միանում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև շոու-բիզնեսի աստղերը:
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հրավիրվել էր Սպիտակ տուն՝ քննարկելու բանտարկյալների վերաբերյալ բարեփոխումները, ինչպես նաև Չիկագոյում օրեցօր մեծ ծավալների հասնող բռնության դեպքերը:
Այս ամենի շրջանակներում հայտնի երգիչը ելույթով հանդես եկավ, որով իր աջակցությունն էր հայտնում Դոնալդ Թրամփի վարչակազմին: Քանյեն այն քիչ հայտնիներից է, ով իր աջակցությունն է հայտնել նախագահին, ինչի համար բազմիցս քննադատությունների է ենթարկվել, ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ հայտնի աստղերի կողմից: