Գտի՛ր քեզ, կինդեր-սյուրպրիզ...
Օրեր առաջ դերասան, քաղաքապետ Հայկ Մարությանի խաղընկեր Հովհաննես Ազոյանը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց:
Վերջինս դիմում էր ներկայացրել իշխող քաղաքական թիմին՝ ՔՊ-ին անդամակցելու համար:
Պարզվում է, սակայն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի պատրաստվում քննարկել դերասան Հովհաննես Ազոյանի՝ կուսակցությանն անդամակցելու դիմումը. Ազոյանի հայտը դեռևս չի քննարկվել և որևէ որոշում չկա, անգամ պարզ չէ, թե երբ է քննարկվելու։
Ամեն տեսակի անհայտ ծագման մարդ վերջին ամիսներին իր հանգրվանը գտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Այս ընթացքում այս կուսակցության շարքերը համալրեցին լուլուներից սկսած՝ մինչև 8-ամյա կրթություն անգամ չունեցող ՀՀ հպարտ քաղաքացիներ: Իսկ այս ֆոնին թե ինչու է ուշանում Ազոյանի մուտքը ՔՊ, մտածելու տեղիք է տալիս:
Հավանաբար, Փաշինյանին մտածելու տեղիք է տվել Ազոյանի այն հայտարարությունը, որում նշել էր, որ որոշել է քաղաքականություն մտնել և շատ լուրջ նպատակներ ունի, մասնավորապես՝ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր՝ իր «տեսակով ու ներկայությամբ գունավորելու համար Ազգային ժողովը»:
Մի գունավորող արդեն իսկ մտել է քաղաքականություն, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքապետարան, և դրա համար Փաշինյանը ստիպված է եղել կրել քննադատությունների մի ծանր բեռ և Մարությանին կարգել քաղաքապետ, որպես երախտագիտություն իր հետ գցած մի քանի «լոնքի»:
Հիմա վարչապետի ուսերին ծանրացել է տված խոստումները չկատարելու, մի ողջ թիմի գործը միայնակ անելու բեռը և այս համատեքստում, բնական է, որ Փաշինյանը պարզապես Ազոյանի հավեսը չունի, կամ այլ կերպ ասած՝ չի պատրատվում կրկին «քլնգվել» ուրիշի փոխարեն:
Ուստի, Հովհաննես Ազոյանը ճիշտ կանի՝ շարունակի խաղալ, փող աշխատել որպես դերասան՝ քանի որ քաղաքականությունը քաղաքական գործիչների, և ոչ թե դերասանների տեղն է: