«Էթարն ու բեթարը». Դանիել Իոաննիսյանը կրթության նախարարին «անգրագետ» է անվանել
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նկար և գրել՝ Sommet de la Francophonie, Erevan 2018 (Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, Երևան 2018):
Այստեղ զավեշտալին այն է, որ սա իրականում գրառման փոփոխված տարբերական է: Նա սկզբում դա գրել է ֆրանսերենի ո՛չ գրագետ քերականությամբ: Չենք քննարկում այն, որ սա այն նույն նախարարն է արել, ով դպրոցի տնօրենների հետ հանդիպումներից մեկի ժամանակ փորձում էր «նսեմացնել» փորձառու տնօրենին՝ պահանջելով նրանից խոսել անգլերեն և այժմ սխալ քերականությամբ ֆրանսերենով ինչ-որ գրառում է փորձել անել:
Իհարկե, այս հանգամանքը կարող էր անցել արագ և այդպես էլ չնկատվել, եթե Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ամոթանք չտար Արայիկ Հարությունյանին:
Չգիտես՝ ներքին լարված հարաբերությունների՞, թե՞ մեկ այլ պատճառով, Իոննիսյանը անձամբ չի զգուշացրել Հարությունյանին իր սխալի մասին, այլ նախընտրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնել, որ Կրթության և գիտության նախարարը, մեղմ ասած, «անգրագետ» է: Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Arayik Harutyunyan-ին ասեք, որ ոչ թե soomet է, այլ sommet: Իսկ Երևանը ֆրանսերեն Erevan է գրվում:
Ամոթ չէ լեզուն չիմանալը, ամոթ է իմանալու իմիտացիա ստեղծելը, երբ կրթության և գիտության նախարար ես»:
Կա՞ արդյոք ներքին մրցակցություն, լարվածություն, կամ խռովություն «նոր» Հայաստանի իշխանության այս երկու ներկայացուցիչների միջև, թե՞ ոչ, բայց ակնհայտ երևում է, որ Դանիել Իոաննիսյանը փորձել է «կծել» Արայիկ Հարությունյանին:
Մի կողմից սա արժանի պատիժ էր անընդհատ ուրիշներին նսեմացնելու փորձ անելու ցանկություն ունեցող պաշտոնյայի համար, մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ նոր իշխանության ներկայացուցիչներն իրականում «կիսելու բան ունեն»:
Ամեն դեպքում, հարցի նման ընթացքի դեպքում չի բացառվում, որ իրար վրա «ցեխ շպրտելով»՝ երիտասարդ կադրերն իրենք իրենց սկսեն բացահայտել՝ բոլոր բացասական դրսևորումներով:
Վերջին հաշվով, Դանիել Իոաննիսյանը ևս բազում արատավոր երևույթների կրող է: Այնպես որ՝ մեկը մյուսին չի զիջում:
Ի դեպ՝ ավելի ուշ՝ Իոաննիսյանն իր գրառումը հանել է էջից...