Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Էդեն Ազարի համար
Լոնդոնի Չելսիի բեգիացի ֆուտբոլիստն այս տարի գտնվում է իր լավագույն մարզավիճակում։ Ֆուտբոլիստն այս պահի դրությամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է։
Ինչպես փոխանցում են անգլիական սպորտային պարբերականները, հարցազրույցի ժամանակ Էդեն Ազարը ընդգծել է, որ այս պահի դրությամբ՝ նա է համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Հավելենք նաև, որ արդեն հիմա մի շարք սպորտային մասնագետներ նշում են, որ հաջորդ տարվա Ոսկե գնդակը կլինի բելգիացունը։