«Արտագաղթ»՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից․ միանգամից 10 ֆուտբոլիստ կլքի ակումբը
Այն օրից սկսած, ինչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ դարձավ Ժոզե Մոուրինյուն, անգլիական ֆուտբոլային կայքերի առաջին էջում հայտնվեց պարոն Ժոզեն։ Այս տղան ունի ունիկալ բնավորության գիծ․ կարողանում է այնպես անել, որ ֆուտբոլիստները լքեն հարազատ ակումբները։
Ռաուլ, Կասիլիաս, Լեմպարդ, Մխիթարյան, Դավիդ Լուիզ․․․ և այլն։ Հիմա էլ հերթն անգլիական ակումբինն է։
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, թիմի 10 ֆուտբոլիստ ցանկանում է լքել ակումբը կամ էլ կլքի հաջորդ մրցաշրջանում, եթե նորից ստիպված լինեն տեսնել «ջղայն մարդու» դեմքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ցուցակում են Մարսիալը, Դե Խեան, Սանչեսը, Պոգբան, Վալենսիան, Լուկակուն և այլք։
Ընդգծենք, որ անգլիական ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Մոուրինյուն մինչև ձմեռ ժամանակ ունի՝ իրավիճակը կարգավորելու համար։