Լոռու նորանշանակ մարզպետը Վանաձորի քաղաքապետի հետ խնդիր չի տեսնում (տեսանյութ)
Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր պաշտոնն ստանձնել է, քանի որ քաջ տեղյակ է մարզի խնդիրներին և կարող է աշխատել։ Այդ մասին նա ասաց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ արդյոք մարզպետը պաշտոնից ազատել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքպետ Մամիկոն Ասլանյանին, նա պատասխանեց, որ Ասլանյանը վատ չի աշխատում։
«Չեմ կարող ասել՝ գերազանց է, սակայն հեղափոխությունից հետո նկատվում են դրական փոփոխություններ աշխատանքի մեջ»,- ասաց նորանշանակ մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում