Ռուզաննա Հակոբյանը 6 տարով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,-ասված է նախագահ Սարգսյանի հրամաագրում: