Հայտնի են Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները
Երեկվանից ֆրանսիական ու եվրոպական պարբերականները սկսեցին գրել Ազնավուրի մահվան հանգամանքների մասին։ Ֆրանսիական պարբերականներից տեղեկանում ենք, որ նա մահացել է հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ի մոտակայքում, իր տանը։
Պարբերականների մի մասը նշում է, որ մահը վրա է հասել լոգարանում, այդ իսկ պատճառով մի շարք կայքեր սկսեցին գրել, որ նա մահացել է լոգարանում՝ ջրահեղձումից։
Պարբերականների մի մասն էլ նշում է, որ Ազնավուրը մահացել է մահճակալում պառկած ժամանակ։
Ընդգծենք, որ պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ շանսոնյեն մահացել է իր բնական մահով։ Նրա սիրտը դադարել է աշխատելուց։