ԲՀԿ խոսնակը հրապարակել է Ուրիխանյանի՝ Արա Բաբլոյանին ուղարկված գրության բովանդակությունը (ֆոտո)
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան ի էջում հրապարակել է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրությունը, որը նա ուղարկել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
«Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության, թե իբր նախօրեին իր թողած քվեարկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել՝ հրապարակում ենք ԱԺ նախագահին ուղղված նրա ԿՈՂՄ քվեարկության վերաբերյալ գրությունը»։
Նշենք, որ ավելի վաղ Ուրիխանյանը գրառում էր արել այն մասին, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ օրենքի նախագծի է կողմ քվեարկում, թե իր քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ, ինքը Հայաստանում չէ և իրեն ներկայացված նախագծում միայն եղել է ԱԺ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հոդվածի՝ նոր պարբերությամբ լրացում: