Սկանդալ Բրիտանիայում․ թիրախում արքայազն Հարրիի կինն է
Բրիտանացի հասարակությունը արդեն քանի օր է` քննարկում է արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգանի մասնակցությամբ միջադեպը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բանն այն է, որ նա պաշտոնական միջոցառմանը ներկայանալիս մեքենայից դուրս է եկել և ինքն է իր հետևից փակել մեքենայի դուռը: Ամուսնությունից հետո սա առաջին անգամն է, որ Մեգանն առանց ամուսնու է ներկայանում պաշտոնական միջոցառմանը:
Հասարակության մի մասը կարծում է, որ ոչ մի վատ բան էլ չկա, երբ արքայական ընտանիքի անդամն ինքն է փակում մեքենայի դուռը, սակայն պահպանողական բրիտանացիների մի ստվար հատված էլ կարծում է, որ դա էթիկայի կանոնների լուրջ խախտում է: