Հարված՝ թիկունքից, կամ ինչպես է Թորոսյանը գործում «տակից»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր անբանությամբ առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, բայց արի ու տես, որ սույն պաշտոնյան ամեն անգամ մամուլի թիրախում հայտնվելուց հետո էլ չի գիտակցում դրա պատճառն ու սխալները չի կարողանում ուղղել, ինչի պատճառով նրա տապալումները մեկը մեկին շատ արագ են հաջորդում։ Չներկայացնելով թորոսյանական խայտառակությունների շղթան՝ կանգ առնենք դրանից ամենավերջինի վրա։
Պարզվում է՝ Թորոսյանն, ով ՀՀ տնտեսության մեջ տասը դրամ անգամ չի ներդրել, փորձում է բռնել ներդրողների ձեռքն ու քար գցել ՀՀ-ում իրականացվելիք 10 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագրի վրա։
Նա հակածխախոտային պայքարի անվան տակ արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ։ Այս ընկերությունը, որը պատրաստվում էր առողջապահական ոլորտի համար կարևոր ուսումնասիրություններ անել, այդ թվում՝ կապված ծխախոտի օգտագործման և քաղցկեղի առաջացման հետ, և այս հարցում ուներ Նիկոլ Փաշինյանի և կառավարության մյուս անդամների համաձայնությունը, կարող է իր հսկայական միջոցներն ուղղել այլ երկիր, և դրա պատճառը «տակից գործող» Թորոսյանն է։
Նա կեղտոտ գործարքի մեջ է մտել ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերության հետ՝ հավանաբար ստանալով կլորիկ գումար վաստակելու խոստում։
Արսենթորոսյանական գործելաոճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջ ու ձախ բոլոր գործարարներին հորդորում է գալ և իրենց գումարները ներդնել Հայաստանում, դառնում է խիստ վտանգավոր։
Սա թիկունքից հարված է ոչ միայն վարչապետի շարմի հաշվին նախարար դարձած Թորոսյանի կողմից, այլև հարված է նաև երկրի տնտեսությանը, որն ունի այդ 10 մլն եվրոյի անհրաժեշտությունը։
Հետաքրքրական է, որ «տակից գործելու» իր «խասյաթն» Արսեն Թորոսյանը գործի է գցել նաև պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կազմակերպված մրցույթում՝ առաջադրելով իր մարդուն՝ Ստեփան Դանիելյանին, ով, սակայն, քննությունից կտրվել է։
Եվ հիմա այս կարևոր բժշկական կենտրոնը շարունակելու է մնալ առանց տնօրենի, մինչև Թորոսյանը կարողանա սղացնել իր թեկնածուին։