Բացառիկ ու արխիվային կադրեր՝ 1915 թվականին Դեր Զորում հայերի կոտորածից (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության ընթացքում պաշտոնական տվյալներով՝ զոհվեց ավելի քան 1.500.000 մարդ։
Երիտթուրքերը ծրագրել էին Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Թուրքիան մաքրել հայերից: Այդ նպատակով Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը տարհանեցին ու հետիոտն ուղարկեցին դեպի Սիրիական անապատ։
Նրանցից շատերը բռնաբարվել, տանջվել ու սպանվել են նախքան կհասնեին Սիրիական անապատում տեղակայված 25 համակենտրոնացման ճամբարները: Դրանցից ամենամեծը եղել է Դեր Զորի ճամբարը, որտեղ սպանվել է շուրջ 300,000 հայ։
Ներկայացվող բացառիկ ու արխիվային տեսանյութում ներկայացվում է Դեր Զորում հայերի կոտորածը։