«Ժամանակ». «Սանիթեքի» մեքենաների մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին. հրաժարականից հետո`իր հետ տարել է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից: Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»,-գրում է թերթը:
Մանրամսներըը՝ թերթի այսօրվա համարում