Մասիսի քաղաքապետը գրավի դիմաց ազատ է արձակվել
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց:
Նշենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով: